ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր
Ինչը կարող է դրդել կնոջը դիմել ամուսնալուծության
Ամուսնացել եմ 17 տարեկանում ` հորս պարտադրանքով: Մայրս վաղուց է լքել այս կյանքը, ու հայրս երկրորդ անգամ է ամուսնացել: Խորթ մայրս ինձ շատ էր ճնշում, ուզում էր շուտ ազատվել ինձնից, անկեղծ ասած` ես էլ էի ուզում հեռանալ տանից, բայց ոչ նրա, ոչ էլ իմ բախտը բերեց: Ամուսնուս համարյա չէի ճանաչում: Բայց 2 տարվա համատեղ կյանքում ինչեր ասես, որ չքաշեցի: Նա հարբեցող էր, օր չկար, որ չծեծեր ինձ: Մենք բաժանվեցինք, հիմա վարձով եմ ապրում, հազիվ եմ ծերը ծերին հասցնում»,- ցավով պատմում է 27ամյա Նոնան ու վստահեցնում, որ չնայած թեկնածուներ կան, բայց նա չի պատրաստվում կրկին ամուսնանալ. պատճառը հիասթափությունն է: Հոգեբան Աննա Վարդանյանը սրա վերաբերյալ ասում է. «Մարդիկ վախենում են կրկին գժտվելուց, հիասթափվելուց, երբեմն նրանք թերահավատորեն են նայում նոր ծանոթություններին, իսկ հատկապես հայ կանայք վախենում են հասարակական կարծիքից: Եթե մեզ մոտ ամուսնալուծությունից հետո տղամարդկանց մեծ մասն է երկրորդ անգամ ամուսնանում, ապա արտասահմանում ասես գործում է հավասարության սկզբունքը»:
Ամուսնալուծությունների թիվը գնալով աճում է Հայաստանում: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2011թ.-ի հունվար-մարտ ամիսներին ամուսնալուծությունների թիվը կազմել է 4604` 2010-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 3,9 տոկոս: Պատահում է , որ զույգերը երկար տարիներ ընկերություն անելուց հետո բաժանվում են, կամ որ ավելի վատ է` ամուսնանում և կարճ ժամանակ անց ամուսնալուծվում, ու նույնիսկ երեխայի ծնունդը չի փրկում նրանց հարաբերությունները: Այս դեպքում, ինչպես նշում է հոգեբանը, պատճառներից մեկը կարող է լինել խանդը կամ էլ դավաճանությունը. «Մեզ մոտ ընդունված չեն մինչ ամուսնական սեռական հարաբերությունները, կա նաև սեռական դաստիարակության պակաս, մարդիկ առանց ճանաչելու և փորձ ունենալու ամուսնանում են, դա էլ հանգեցնում է ամուսնական դավաճանություններին»,- ասում է հոգեբանը: 25 ամյա Աննան էլ պատմում է. «Ամուսինս մինչ ուշ գիշեր աշխատում էր, ես չէի բողոքում, հասկանում էի, որ նա դա անում է մեր ընտանիքի բարեկեցության համար: Բայց հետո նա սկսեց օրերով տուն չգալ, նրա վրայից կանացի օծանելիքի հոտ էի առնում, իսկ նա միշտ արդարանում էր: Այդպես էլ չիմացա `սիրուհի ուներ թե ոչ, բայց ես վերջ դրեցի մեր ամուսնությանը, քանի որ ես նրա հետ էի ամուսնացել, ոչ թե տան պատերի», ասում է նա ` առանց ափսոսալու:
Ամուսնալուծության պատճառնեից են նաև կենցաղային վեճերը, սկեսրոջ հետ վատ հարաբերությունները, հոգեբանական ու ֆիզիկական բռնությունը, ամուսնու անուշադրությունն ու անտարբերությունը, երեխաների բացակայությունը (երբ ծնողներից մեկը անպտուղ է) և այլն: Իսկ համաձայն Չիկագոյի համալսարանի մասնագետների անցկացրած հարցման` ամուսնալուծված մարդիկ ավելի հաճախ են տառապում քրոնիկ հիվանդությամբ, քան մյուսները:
24.09.2012
|
|||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
37-ամյա կինն իր 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել: Էրեբունի ԲԿ-ում ծնվել է Կիմա Հակոբյանի 6-րդ աղջիկը: Եւս 10 երեխա՝ Մարիամը, Մարթան, Մովսեսը, Սառան, Եսթերը, Ահարոնը, Սամվելը, Հովսեփը, Դանիելը եւ Ռեբեկան...
27.11.2019
ԱՄՆ-ից առաջատար մասնագետները հանգել են այն եզրակացության, որ ուտելիք պատրաստելու գործընթացը կարող է կործանարար լինել կնոջ սրտանոթային համակարգի համար, հայտնում է gogetnews.info-ն...
10.10.2016
Երկու օրում ավելի քան 120 հազար մարդ է ստորագրել բրիտանական խորհրդարանի կայքի առցանց միջնորդագիրը՝ աշխատավայրում բարձրակրունկ կոշիկների պարտադիր կրումն արգելելու պահանջով...
16.05.2016
Երկու և ավելի երեխա ունեցող ծնողները կարող են դիմել Հայաստանի երիտասարդական հիմնադրամ ու անվճար սովորել ցանկացած բուհում։ Այս կիսամյակում, օրինակ, կփոխհատուցվի 17 ուսանող-ծնողի...
27.04.2016
Սինգապուրի ազգային համալսարանի մասնագետները պարզել ե, որ անհամբեր կանայք ավելի արագ են ծերանում: Հետազոտությանը մասնակցել է 1158 առողջ ուսանող Չինաստանից: Մասնակիցներին առաջարկել են...
29.02.2016
RNS-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի հետազոտողները ստեղծել են հատուկ օղակ, որն էականորեն նվազեցնում է ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկը։ Աշխատանքը հրապարակվել է The New England Journal...
26.02.2016
Gogetnews.info-ի փոխանցմամբ` Բուքինգհեմյան համալսարանի մասնագետները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում նրանց հաջողվել է հաստատել կանանց ընկերության անհնարինության մասին կարծրատիպը...
16.12.2015
Երջանկությունը չի երկարացնում կանանց կյանքը, հայտարարել են բրիտանացի գիտնականները: Նրանք ընդգրկուն հետազոտություն են կատարել, որին մասնակցել է ավելի քան 1 մլն կամավոր, հայտնում է medportal.ru-ն...
14.12.2015
Աշխարհում մայրերի մահացության մակարդակը վերջին 25 տարվա ընթացքում գրեթե կրկնակի նվազել է: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի զեկույցում: Ըստ գիտնականների` 2015-ին մոտ 303 հազար կին մահացել է հղիության ժամանակ՝...
13.11.2015
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ